ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Հովհաննիսյանը, երբ ուզում է, կարողանում է հեռու մնալ թուրքական կլկլոցներից ու խանումի կերպարից. տեսանյութ

ՎԻԴԵՈ

Ինքս էլ չեմ հավատում, բայց կյանքումս առաջին անգամ պետք է գովեմ Լիլիթ Հովհաննիսյանին իր կատարած աշխատանքի համար: 
Ինչպես գիտեք, այսօր նա իր երկրպագուներին նոր տեսահոլովակ ներկայացրեց: 
Ինչպես ինքն էր մեկնաբանել, իր տեսահոլովակն այս անգամ նման չէ բոլոր նախկիններին. այն փոքրիկ ֆիլմ-պատմություն է: 

90-ականներ... Պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը: 
Նախ՝ պետք է հիացմունքս հայտնեմ ռեժիսորին և օպերատորին. տեսահոլովակն իրոք շատ հաջողված էր, շատ գեղեցիկ կադրերով հարուստ, գունեղ ու բարձրորակ: Առաջին անգամ նրա տեսահոլովակը անիմաստ պարերի ու հագուստների ցուցադրության հերթափոխ չէր, այլ սյուժե ու միտք ունեցող մինի ֆիլմ:


Հետո շատ գեղեցիկ ու նուրբ էր ինքը՝ Լիլիթը: Նրան ամենից հաճախ քննադատում ենք չափից դուրս շատ շպարվելու և արտաքին տեսքին արհեստական միջամտություններ անելու համար:

Բայց այս անգամ այդ ամենը չկար. ամեն ինչ չափի մեջ էր, թեթև ու աչքին հաճելի: Լիլիթին այս բնականությունը շատ է սազում: Փաստորեն, երբ ուզում է, կարողանում է հեռու մնալ թուրքական կլկլոցներից ու խանումի կերպարից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular