ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակավայրերի դատարկվելն է եղել: Բոլոր իշխանություններն էլ խոսել են տարածքային համաչափ զարգացման մասին, սակայն փաստն այն է, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ այնպիսի բնակավայրեր, որոնք բնակիչ չունեն:

«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ: Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան: «Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները: Բնակեցված չեն Լոռու մարզում՝ երկու, Շիրակի մարզում՝ երեք, Սյունիքի մարզում՝ 11 բնակավայր: Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են խոշորացված համայնքներում»,- նշված է նախարարության պատասխանում: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ բնակավայրերը ենթակառուցվածքներով ապահովելու, դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ:

«Մարզերում համայնքների սոցիալտնտեսական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ պետության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում սակավ բնակեցված կամ լքված համայնքների վերաբնակեցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու համար», -պատասխանել են ՏԿԵ նախարարությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular