ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ի բոլոր առաջնորդները գտնվում են Իսրայելի տեսադաշտում. ՑԱԽԱԼ-ը հրադադարի մասին չի խոսել. The Times of Israel

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի Պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Հիդայ Զիլբերմանն այսօր հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր առաջնորդները գտնվում են հրեական պետության տեսադաշտում:

Այս մասին գրում է The Times of Israel-ը, նշելով՝ նման ձևով նա պատասխանել է այն հարցին՝ արդյոք իսրայելցի զինվորականները «պատրաստվում են ոչնչացնել Գազայի հատվածում իշխող ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարներին»:

«Մենք փորձում ենք հարվածել նրանց: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այդ անել»,- ասել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը:

Առանձին հարցազրույցում Զիլբերմանն ասել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոhավին նախապես նախանշել է իր ցուցումները և առաջիկա 24 ժամվա ընթացքում կատարվելիք ռազմական գործողությունների նպատակները:

«ՑԱԽԱԼ-ը չի խոսել հրադադարի մասին»,- շեշտել է նա:

Հիշեցնենք՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը` երեխա և 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular