ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը հրատապ է համարում Պաղեստինի ու Իսրայելի միջև բախումների դադարեցումը, որոնց հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Այդ մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Պաղեստինցիների ու իսրայելցիների միջև հակամարտության բռնկումը մեծաթիվ զոհերի պատճառ է դարձել խաղաղ բնակչության շրջանում. նրանց թվում նաև երեխաներ են։ Հրատապ ենք համարում բռնի գործողությունների երկկողմանի դադարեցումը ու լուծման ուղիներ փնտրելը՝ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Հիշեցնենք` Իսրայելի և Պաղեստինի սահմանին տիրող իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան։ Մինչ օրս պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար 300 հրթիռ, դրանցից մոտ 500-ն ընկել է Գազայի հատվածում։ Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 20-ը։ 

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով ՝ իսրայելական ավիահարվածների զոհ է դարձել 220 պաղեստինցի, այդ թվում՝ 58 երեխա, վիրավորների թիվն անցել է 1000-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular