ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը պատասխանել է Ժնևում Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման վայրի մասին վերջնական պայմանավորվածություն չկա, այն հենց որ և եթե լինի, կհետևի համապատասխան հաղորդագրությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հաղորդել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման անցկացման մասին վերջնական պայմանավորվածություն դեռ չկա, բայց եթե այն ձեռք բերվի, ապա գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից մեկում: Ընդ որում, ՌԻԱ Նովոստիի աղբյուրների տվյալներով, առաջիկա գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը համաձայնություն տա, կարող է կայանալ Ժնևում:

«Ես առաջվա պես ոչինչ չունեմ հաղորդելու այդ թեմայի վերաբերյալ: Ես առաջարկում եմ գուշակություններ չանել սուրճի մրուրով: Հենց որ և եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք համապատասխան հաղորդագրություն կտանք»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե իսկապես կողմերը Շվեյցարիան են դիտարկում գագաթնաժողովի անցկացման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular