ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս պայքարն ունի ռազմավարական նշանակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  տարբեր քաղաքական  ուժեր  համատեղ դաշինքներով են հանդես գալիս։   Տարբեր քաղաքական ուժեր վերադասավորվում են և սպասվում է  կոշտ քաղաքական պայքար, քանի որ ներկաների հետ միասին քաղաքական պայքարին միացել են նաև Հայաստանի նախկին իշխանությունները։

Այս  թեմայով զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

Հարցին, թե  այդ դաշինքների մեջ ինչպիսի գաղափարական հիմք կա և արդյոք կանխատեսելի էր նման միացումները քաղտեխնոլոգը պատասխանել է․ «Հիմնականը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են, որոնք ձևավորվել են գաղափարաքաղաքական սկզբունքների հիման վրա: Խիստ տրամաբանական էին այդ դաշինքների ձևավորումը և այն, որ առանձին են մասնակցելու ընտրություններին՝ փորձելով առավելագույն ձայներ ստանալ: «Հայաստան» դաշինքի հիմնական շեշտադրումը Ռոբերտ Քոչարյանի անձի գրագետ ներկայացումն է, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը՝ իրենց համար ցանկալի կյանքի կերպարի ճիշտ ներկայացումը»։ 

Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում առանցքային համարվող քաղաքական ուժերի շանսերն`  Արմեն Բադալյանը պատասխանել է․« Այժմ կարող ենք ասել, որ չորս քաղաքական ուժեր կան, որ աներկբա անցնելու են խորհրդարան՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն»։

Անդրադառնալով  նախընտրական քարոզարշավի մասին  հարցին քաղտեխնոլոգը ասել է․«Դժվար է ասել, շատերն ասում են, որ սուր քարոզարշավ է սպասվում, որովհետև սա կոնկրետ գործող վարչապետի համար է կարևոր ընտրություն, քանի որ պարտության դեպքում չի բացառվում, որ հայտնվի քրեակատարողական հիմնարկում:Կարող ենք ասել, որ գոնե երկու ուժի՝ «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս պայքարն ունի ռազմավարական նշանակություն, նրանց ղեկավարները ցանկանում են վարչապետ դառնալ, այսինքն՝ նրանք վարելու են վարչապետի ընտրության քարոզարշավ, իսկ, օրինակ ԲՀԿ-ի խնդիրը՝ խորհրդարանում ունենալ այնքան տոկոս, որքան հիմա ունի, հասկանալի է, որ ԲՀԿ ղեկավարը վարչապետ չի դառնալու:«Պատիվ ունեմ» դաշինքի համար էլ կարևոր է խորհրդարան մտնել և հնարավորինս ազդեցիկ դիրք ունենալ, հասկանալի է, որ թիվ մեկը չեն լինելու, բայց ուժերի որոշ հարաբերակցության դեպքում կարող են էական նշանակություն ունենալ ապագա կոալիցիոն կառավարության ձևավորման գործում: Մյուս ուժերի խնդիրն է գոնե մի կերպ անցողիկ շեմը հաղթահարել ու հայտնվել խորհրդարանում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular