ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեր հույսն առաջին հերթին պետք է մեզ վրա դնենք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի  ընթացքում վերջինն անընդունելի և սադրիչ է համարել ՀՀ սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները: Այս թեմայով զրուցել ենք ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Անդրադառնալով  վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից  հնչող հայտարարություններին, Սուրեն Սարգսյանը ասել է․«Ընդհանրապես, մենք մեր հույսն առաջին հերթին պետք է մեզ վրա դնենք: Սա ամենակարևոր հարցն է, որ պետք է լուծենք, այսինքն պետք է  ունենանք այնպիսի կարողություններ ու հնարավորություններ, որ անկախ լինենք որևէ մեկից:  Այդուհանդերձ,  բնականաբար, մենք  մշտապես պետք է  ունենանք այլընտրանքներ, ունենանք դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, ռազմական, անվտանգային քաղաքականություն, ռազմական համագործակցություն և այլն: Սրանք այն ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք մենք պետք է ունենանք:  Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի այդ հայտարարությանը, ապա, եթե նկատեցիք, դրա բովանդակությունը էապես տարբերվում էր պետքարտուղարության հայտարարությունից, որը մեր սրտով չէր: Կարծեք, թե Սալիվանն ինչ-որ առումով խմբագրեց պետքարտուղարության նման ձևակերպումը:  Խոսքն աստեղ disputed teretories (վիճելի տարածք) ձևակերպման մասին է, Սալիվանն այդ եզրույթից խուսափեց և դրանով, ինչ-որ առումով խմբագրեց պետքարտուղարության դիրքորոշումը: Սա մեզ համար կարևոր է և բացառապես մեր լոբբինգի ձեռքբերումն է, որովհետև Հայաստանի ԱԳՆ-ն պետքարտուղարության հայտարարությունն ի գիտություն էր ընդունել, փոխանակ դրա վերաբերյալ հայտարարություն աներ»։

Հարցին, թե   մեզ համար որքանո՞վ կարևոր է 907  բանաձևը և ի՞նչ կարող ենք ակնկալել ԱՄՆ-ից այս հարցում, քանի որ Փաշինյանը Սալիվանի հետ հեռախոսազրույցում խոսել է նաև այդ բանաձևի մասին,  Սուրեն Սարգսյանը պատասխանել է․«907 բանաձևով արգելվում էր Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրել, այդ թվում՝ նաև ռազմական, բայց նաև օրենք էր ընդունվել, որը թույլ էր տալիս շրջանցել այդ հոդվածը և օգնություն տրամադրել Ադրբեջանին:Հիմա 907 բանաձևի վերականգնումը կնշանակի Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցում: Այս հարցը շատ կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում ընդգրկելը, որովհետև Ադրբեջանը շատ ավելի մեծ ծավալի օգնություն է ստանում ԱՄՆ-ից, քան Հայաստանը:Այնպես որ, սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանության ուշադրության կենտրոնում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular