ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող․․․Տիգրան Աթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«29 տարի առաջ՝ 18.05.1992թ. ուժի մեջ է մտել ԱՄՆ Սահմանադրության այս պահին վերջին՝ 27-րդ փոփոխությունը: Այս փոփոխության եզակիությունը իրավական տեսակետից նրանում է, որ այն առաջարկվել է 1789 թվականին, իսկ վերջնական հաստատվել է 1992 թվականին՝ 203 տարի անց:

ԱՄՆ-ում Սահմանադրության փոփոխությոնը կատարվում է հետևյալ կերպ՝ սկզբից այն ընդունվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, այնուհետև պետք է արժանանա նահանգների 2/3-ի հավանությանը: 27-րդ փոփոխությունը առաջինն ընդունել է Մերիլենդ նահանգը, իսկ անհրաժեշտ 2/3-ը լրացել է, երբ այն վավերացվել է Ալաբամա նահանգի կողմից 1992 թվականին: 27-րդ փոփոխությունը սահմանում է, որ Կոնգրեսի անդամները՝ սենատորները և Ներկայացուցիչների պալատի անդամները, չեն կարող բարձրացնել իրենց աշխատավարձը պաշտոնավարման ընթացքում կամ ավելի ճշգրիտ՝ ցանկացած աշխատավարձի բարձրացման օրենք կարող է ուժի մեջ մտնել միայն հաջորդ ընտրություններից հետո:

Հիմա սա համեմատենք մեր ոչ բարով «ուսապարկերի» հետ՝ որքան պարգևավճար են ստացել ընտրվելուց հետո...

Ու այս տգետ ու տգեղ ոհմակին ընտրել է 880 հազար ընտրող((((»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular