ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մալազիական հույների ցեղասպանության հիշատակի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հո շի Մինի ծննդյան օր, Դանիա՝ Համընդհանուր աղոթքի օր, Ռուսաստան՝ Ռուսական վառարանի օր, Թուրքմենիա՝ Միգտիմգուլիի պոզիայի օր, Թուրքիա՝ Աթաթուրքի հիշատակի օր, Ֆինլանդիա՝ ռազմական դրոշի օր, Ուկրաինա՝ Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 - ծնվել է նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Համո Բեկնազարյանը, որի անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան։

1913 – ծնվել է բանաստեղծ, առակագիր Մկրտիչ Կորյունը։

1922 - ծնվել է հայտնի դիրիժոր Օհան Դուրյանը։

1922 - համառուսատանյան կոմերիտմության համաժողովը որոշում է ընդունել «Համընդհանուր պիոներական ջոկատներ ստեղծելու մասին», առաջացել է Համամիութենական պիոներական կազմակերպությունը։

1927 – ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը։

1928 - ծնվել է ականավոր գիտնական Սերգեյ Մերգելյանը։

1930 – ծնվել է հայազգի հայտնի քարաքոսաբան Վեռնոն Ահմաջյանը։

1938 – ծնվել է հայ խորհրդային մարզիկ (հեռացատկորդ) Իգոր Տեր-Հովհաննիսյանը։

1940 – վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սեման։

1953 - ծնվել է ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի՝ հանելով նրանց ջրից։

1971 – ծնվել է դուդուկահար Արմեն Գրիգորյանը։

2001 - Երեք օր տևած, բորբոքված կրքերի մթնոլորտում ավարտվել է Հայաստանի գրողների միության 13-րդ համագումարը և Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում Հրանտ Մաթևոսյանին փոխարինել է գրականագետ Լևոն Անանյանը:

2003 - Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփերը: 

2008 - հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ և քաղաքագետ, Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և սպասարկման ինդուստրիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Աղաջանովը:

2017 - Կարեն Կարապետյանը վերանշանակվել է վարչապետի պաշտոնում։

2019 - վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վաղը 8։30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։

2020 - Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1125 - վախճանվել է կիևյան մեծ իշխան, քաղաքական գործիչ, գրող և զորավար Վլադիմիր Մոնոմախը։

1389 - վախճանվել է մոսկովյան իշխան Դմիտրի Դոնսկոյը։

1536 – Լոնդոնում գլխատվել է Անգլիայի արքա Հենրիխ 8-րդի երկրորդ կինը և Եղիսաբեթ 1-ինի մայրը հանդիսացող Աննա Բոլեյնը։

1586 - Սամարա գետի մոտ սկսվել է ռուսական ամրոցի շինարարություն, որը նշանավորվել է որպես Սամարա քաղաքի հիմնադրման օր։

1643 - երեսունամյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Ռոկրուաի ճակատամարտը ֆրանսիացիների և իսպանացիների միջև, որը ավարտվել է իսպանացիների պարտությամբ։

1649 - ստեղծվել է Անգլիական հանրապետությունը, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի հիմքը։

1712 - Պետրոս 1-ինը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ։

1780 - Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվել է խավարով, պատմության մեջ այն կոչվել է «սև օր»։

1798 - սկսվել է Նապոլեոնի եգիպտական արշավանքը։

1802 - Նապոլեոն Բոնապարտը սահմանել է Պատվավոր լեգեոնի շքանշանը։

1825 - վախճանվել է ֆրանսիացի մտածող, սոցիոլոգ, գրաֆ Կլոդ Սեն-Սիմոնը։

1842 - տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։

1881 - ծնվել է Թուրքիայի առաջին հանրապետության ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1895 – վախճանվել է կուբացի քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող, փիլիսոփա և բանաստեղծ Խոսե Մարտիրը։

1900 - Տոնգա կղզու վրա հաստատվել է բրիտանական պրոտեկտորատ։

1910 - վերադարձել է Հալեյի գիսավորը, երկիրը հատել է նրա պոչը, սակայն չնայած բոլոր կանխատեսումներին գիսավորը ոչ մի վնաս չի տվել մոլորակին։

1911 - Կանադայում հիմնվել է աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։

1927 – ծնվել է եգիպտացի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, կինոսցենարիստ Յուսուֆ Իդրիսը։

1950 - Իսրայել է հասել Իրաքից գաղթած հրեաների առաջին խումբը։

1971 – ծնվել է ռուս հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավար և երգչուհի Լերա Կուդրյավցևան։

1977 – ծնվել է ուրուգվայցի երգչուհի և կինոդերասանուհի Նատալիա Օրեյրոն։

1991 - Քուվեյթում դատարանը մարդուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման այն պատճառով, որ վերջինս հագել է Սադամ Հուսեյնի նկարով շապիկ։

1994 – վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Քեննեդու տիկին Ժակլին Քենեդին։

2001 - «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի խաղավար է դարձել Բորիս Կրյուկը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular