ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պղինձն էժանանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է երկու նախորդ աճուրդային նստաշրջանների աճից հետո, որը հետեւել է Չիլիից նորությունների եւ մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Comex-ում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.79 տոկոսով՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ) կազմելով 4.67 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի գինը երեքշաբթի աճուրդների ավարտին աճել է 0.31 տոկոսով՝ կազմելով 10 405 դոլար, ալյումինի գինը նվազել 0.84 տոկոսով՝ մինչեւ 2478 դոլար, ցինկի գինն աճել է 1.43 տոկոսով՝ մինչեւ 3057 դոլար մեկ տոննայի դիմաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular