ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիներն առանց որևէ արգելքի անցուդարձ են անում հայկական զինուժի հսկողության տակ գտնվող ճանապարհներով. ԱՀ պատգամավորը ահազանգում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

ՀՀ-ում առկա իրավիճակի եւ դրա ուղիղ ազդեցությանը Արցախի վրա հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով նախ փաստեց.

-Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը, անմիջապես ազդում են Արցախի վրա։ Արցախում մարդիկ իրենց խնդիրները թողած, շունչները պահած՝ հետևում են Սյունիքի իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերեն։

Պետք է ասեմ, որ Արցախցին ՀՀ-ում տիրող իրավիճակից ավելի է լարվում` գիտակցելով, որ եթե  թշնամին որևէ բանի առջև կանգ չառնելով՝ մտնում է ՀՀ պետական տարածք, ապա որևէ խնդիր չի ունենա գործողություններ իրականացնելու Արցախում, այստեղ միակ արգելքը ռուս խաղաղապահներն են, որոնք իրենց աշխատանքը կատարում են այնպես, ինչպես պետք է կատարեն:

Մեզ համար առնվազ տարօրինակ է թշնամու հետ բանակցելը, ինչի շուրջ են բանակցում, կարելի է բանակցել միայն գերիների շուրջ: Առհասարակ այս պարտված, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունների հետ ոչ մեկ չի բանակցում, նրանց առնվազն կարող են թելադրել, նրանք էլ սուս-փուս կատարեն:

-Տիկին Հակոբյան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, վերջին շրջանում բավականին անհանգստացնող միջադեպերի մասին ենք խոսում:

-Նոյեմբերի 9-ից սկսած ադրբեջանցիներն առանց որևէ արգելքի անցուդարձ են անում հայկական զինուժի հսկողության տակ գտնվող ճանապարհներով, ինչը բավականին երկար ճանապարհ է․ այն սկսվում է  Քարվաճառով, գնում է Դրմբոնով, այնուհետև՝ Կարմիր Շուկա՝ մինչև Շուշի։ Այդ ճանապարհներով անցնող բեռնատարների քանակն այնքան շատ է, որ տեսանելի են նաև Ստեփանակերտից, ճանապարհն անցնում է Ստեփանակերտի վերևով։

Թշնամու կողմից առաջ չգալու միակ երաշխքիը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում, չնայած թշնամին միշտ էլ դիմելու է սադրանքների, և անվտանգության առումով արցախցին ապահովագրված չէ, թեկուզ այն առումով, որ  թշնամու նպատակը բնակչության շրջանում խուճապ առաջացնելն է ու Արցախը հայաթափելը։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular