ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական սանձարցակ գործողությունների արդյունքում խախտվել է Սյունիքի մարզի անվտանգությունը։ Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները  անթույլատրելի են նաև Իրանական կողմի համար։

Այս մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ՝ պարզելու համար, թե Սյունիքի մարզում տեղի ունեցող իրավիճակը ինչ գնահատականի է արժանացել Իրանի կողմից։

Հարցին, թե  տարածաշրջանում ընթացող զարգացումները որքանո՞վ են վտանգավոր Իրանի համար ու ի՞նչ դիրքորոշում ունի իրանական կողմը՝  իրանագետը պատասխանել է․ «Իրանական դիրքորոշումները շատ հստակ են: Մենք ունենք պատերազմի վերջին փուլի ընթացքում հոգևոր առաջնորդի մակարդակով հնչեցրած հայտարարություն, որում հստակ շեշտված էր միջազգային սահմանների անձեռնմխելիության հանգամանքը, իսկ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը, ըստ էության, ուղենիշ է նաև արտաքին քաղաքականությունը վարող պաշտոնյաների համար:Նաև ունենք Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի արտգործնախարարի հստակ հայտարարությունը, որում ասվում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, իսկ Սյունիքում ընթացող վերջին զարգացումների համատեքստում ունենք երկու հայտարարություն պաշտոնական Թեհրանից:Մեկը արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, որը ձևակերպված էր դիվանագիտական սեղմ ու հավասարակշիռ լեզվով:Այս հայտարարության մեկնաբանություն կարելի է համարել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրի հայտարարությունը, որում արդեն ավելի հստակ ու բացված էր դիվանագիտական տեքստը:Այս հայտարարության մեջ ևս շեշտադրված էր Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հանգամանքը և, հատկապես, Հայաստան-Իրան սահմանի որևէ փոփոխության դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը:Սա իր մեջ ներառում է նաև Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար հնչեցվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» դեմ լինելու հանգամանքը ևս:Իրանցիները որևէ պարագայում բացառում են նման միջանցքի ստեղծման հնարավորությունը և խստորեն դեմ են դրան»։ 

Հարցին, թե  Իրանի կողմից հնչող հայտարարությունները ինչ ազդեցություն կունենա՞ն խնդրի կարգավորման գործում Վարդան Ոսկանյանը պատասխանել է․ «Հայաստանն այս աշխարհում ունի բարեկամներ, բայց փորձում են հուսալքել մեզ ասելով, որ մենակ ենք մնացել:Ես կարծում եմ, որ ամենևին էլ մենակ չենք, այլ խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից  այդ բարեկամների և գործընկերների հետ համարժեք աշխատանքներ չեն կատարվում, որպեսզի մենք կարողանանք համակարգված գործել այն ուղղություններով, որտեղ մեր և մեր բարեկամների շահերը համընկնում են:Ադրբեջանի այս լկտի ախորժակը զսպելու գործում մեր շահերը համընկնում են Իրանի Իսլամական Հանրապետության, բնականաբար, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի հետ, որից եկող հայտարարությունները շատ ուշագրավ էին և դրանց ուղերձները արժանի են մանրամասն վերլուծության:Ուստի, այս երկրների հետ պետք է տարվի համապատասխան աշխատանք՝ արձագանքելու Բաքվի բռնապետի լկտի քաղաքականությանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular