ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ «Բոգո»-ի ձերբակալությունից. Ինչ կապ ունի «Ֆեռո»-ի սեփականատերը. «Փաստինֆո»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստինֆո»ի տեղեկություններով՝ քրեական շրջանակներում հայտնի «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի ձերբակալությունը կապված է «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանի հետ ունեցած գումարային վեճի հետ։ Վերջինս պարտք է ունեցել Ռուբեն Կոստանյանին՝ 10 մլն դրամի չափով, և «Բոգո»-ն որոշել է պարտքերը հետ ստանալ իր ձևով:

Ինչ իմանար «Բոգո»-ն, որ իր կատարած արարքը գուցե քրեական կամ կենցաղային մակարդակում ընդունվեր սովորական, պարտքով գումար է տվել, հիմա էլ պահանջում է կամ փորձում է այլ ճանապարհով ստանալ, սակայն նրա արարքի իրավական գնահատականը այլ է՝ իր ենթադրյալ իրավունքների ինքնակամ իրացում:

Հենց այդ կասկածանքով է նա ձերբակալվել։

Ըստ մեր տեղեկությունների՝ այս պատմությունը նախաբան ունի. «Բոգո»-ն բիզնես ծրագրի համար «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ Ռոբերտ Ավետիսյանին, շուրջ 15 մլն պարտքով գումար է տվել, որից 5 մլն դրամը վերադարձվել է, իսկ 10-ը չի կարողացել։ Եվ հենց այդ գումարի պահանջի վերաբերյալ նրանք դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսի 20-ին, հանդիպել են «555» Հացատանը:

Պարտատիրոջ ու պարտապանի միջև խոսակցությունը չի ստացվել, վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքն ու հնչել են կրակոցներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular