ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հզոր պայթյուն Թուրքիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Շիռնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, հեռահար կառավարման ինքնաշեն պայթուցիկը երեկոյան ժամերին փողոցում պայթել է այն պահին, երբ անցնում էր զրահապատ ոստիկանական ավտոմեքենան:
Նախնական վարկածով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կոյուղու դիտանցքում:
Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular