ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Թուրքիան մերժել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանը մայիսի 19-ին հավանություն է տվել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույց-առաջարկին, որով, ի թիվս այլ հարցերի, կոչ է արվում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Պատգամավորներն անհանգստացած են Թուրքիայի «թշնամական արտաքին քաղաքականությամբ», այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում նրա ներգրավվածությամբ, ինչը հակասում է ԵՄ առաջնահերթություններին:

Զեկույցին կողմ է քվեարկել 480, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 150 պատգամավոր: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին:

Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է՝ նշելով, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) զեկույցն ընդունվել է ԵԽ Գերագույն ժողովում, և որ «վերոհիշյալ առաջարկությունը, որը միակողմանի է և հեռու օբյեկտիվությունից, հնարավոր չէ ընդունել»: Այս մասին տեղեկացնում է dha.com.tr կայքը:

«Այն ժամանակահատվածում, երբ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի հիման վրա ջանքեր են գործադրվում վերականգնել Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները դրական օրակարգի շրջանակում, հնարավոր չէ ընդունել այդ առաջարկությունը, որը միակողմանի է և օբյեկտիվությունից հեռու, ինչպես նաև ներառում է մեր քաղաքական կառուցվածքի և կուսակցությունների վերաբերյալ անիրատեսական պնդումներ, մեր երկրի արդյունավետ, լուծմանը միտված մարդասիրական արտաքին քաղաքականությունը սպառնալիք համարում, Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրական հարցի վերաբերյալ հունական ամբողջովին անարդար, կողմնակալ թեզերի արտացոլում և 1915 թվականի դեպքերի վերաբերյալ միակողմանի հակասական հայկական հորինվածքներ պարունակում: Մենք հերքում ենք սա կողմնակալության հիմքով»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular