ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանին իրադրությունը շարունակում է մնալ լարված, մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օպերատիվ իրադրությունը փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված, դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի են»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, որ մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:

«Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց նա և նշեց, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել ու արվում:

«Այս պահի դրությամբ դիվանագիտական պայքարը համարում եմ արդյունավետ: Համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների ու ՀՀ դիրքորոշումները նույնն են, այն է Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը, սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է»,-ասաց նա և նշեց, որ  ոչ միայն ԱԳՆ է դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ , այլև ՊՆ-ն, փոխվարչապետները:

ՀեղինակԼիանա Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular