ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կռվելու միջոց չունի, իսկ Ադրբեջանը պատճառ. ռազմական փորձագետ Ֆելհենհաուզեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակն ավելի շատ քարոզչական բնույթ ունի և դժվար թե նոր պատերազմի հանգեցնի, վստահություն է հայտնել ռազմական վերլուծաբան Պավել Ֆելհենհաուզերը: Նա կարծում է, որ ներկայումս պատերազմը բացարձակապես ավելորդ է Երևանի, Բաքվի և Մոսկվայի համար: Ըստ փորձագետի` իրավիճակն այնպիսին է, որ զինված բախման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի տեր կանգնել Հայաստանին, քանի որ այս անգամ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Բայց իրականում ոչ ոք չի պատրաստվում կռվել: Ամեն ինչ խորհրդային ​​քարտեզների մեջ է, որոնցում բազմաթիվ են անճշտությունները: Դրանց պատճառով է սկսվել այս ամբողջ աղմուկը, բայց հաստատապես ոչ ոք չի սկսի պատերազմ փոքրիկ հողակտորի համար:

Հայաստանը դեռ իրեն չի պարզել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և կռվելու ոչ մի միջոց չունի: Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, միայն «այտերը կուռցնի», բայց դժվար թե համարձակվի գործողություններ սկսել: Ռուսաստանը հանդես կգա միայն որպես միջնորդ: Ըստ Ֆելհենհաուզերի՝ եթե նույնիսկ կողմերից մեկը կրակ բացի, դա կլինի ոչ թե պատերազմ, այլ սահմանային փոքր բախում, որը արագորեն կլուծվի Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular