ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը բանաձև է պատրաստել՝ Բաքվին հորդորելով ազատ արձակել հայ գերիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են պատրաստել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում ՝ զինվորականներին, որոնք գերեվարվել կամ ձերբակալվել են արցախյան վերջին պատերազմի ժամանակ կամ դրանից հետո։

Խորհրդարանականները հակամարտության երկու կողմերին կոչ են անում լիովին պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը ենթադրում է ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալվածների փոխանակում, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինների փոխանցում:

«Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել այդ հակամարտության շրջանակներում իր տարածքում պահվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, հստակեցնել նրանց գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին տեղեկությունները: Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում, որ հայ ռազմագերիները և այլ քաղաքացիներ պահվել և պահվում են ոչ պատշաճ պայմաններում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և կտտանքների», - նշվում է ԵԽ ամփոփիչ բանաձևի նախագծում:

Եվրախորհրդարանը նաև նշում է, որ այժմ Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերիների վերաբերյալ հավաստի տվյալներ չունի:

Նշենք, որ Եվրախորհրդարանի հերթական լիագումար նստաշրջանը մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի ամսի 21-ին, արդյունքների մասին կհայտարարվի մայիսի 22-ին։

Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է ականջալուր լինեն պատգամավորների կարծիքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular