ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Սյունիքը վտանգվի Իրանը կխառնվի և ոչ մեկին էլ չի հարցնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «եռակողմ համաձայնագրի իրագործման անվիճելի կողմնակիցն է»: Հաճելի ձեւակերպում: Ի՞սկ հայ ռազմագերիները, Դմիտրի Սերգեևիչ: Միգուցե ուժ կգտնե՞ք և կդատապարտեք Բաքվի կլեպտոկրատիայի գործողությունները, որոնք դավաճանորեն ոտնահարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հետևեք Ելիսեյան պալատի սեփականատեր Էմանուել Մակրոնի կամ առնվազն ամերիկացի կոնգրեսականների օրինակին, որոնք իրավաբանորեն պարտավոր չեն տեր կանգնել Հայաստանին, բայց այնուամենայնիվ ցուցաբերում են սկզբունքային դիրքորոշում: Թե՞ ձեզ հետաքրքրում է միայն հայկական Սյունիքով  հաղորդակցությունը, որը Բաքվում համարվում է ռազմական փոխհատուցում: Հարցրեք Թեհրանին, Պեկինին, Փարիզին և Վաշինգտոնին, թե արդյո՞ք նրանք ցանկանում են Հայաստանի տարածքով կապին Ադրբեջանից դեպի Թուրքիա: Ի պատասխան շատ հետաքրքիր բաներ կլսեք:

Տեղեկացնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-Էդիրնե երկաթգիծը, որը գործարկվել է 2017 թվականի աշնանը, դեռ շահավետ չէ: Ինչո՞ւ։ Քանի որ ուղու նախագծային բեռնվածությունը տարեկան 6,5 միլիոն տոննա բեռ է, բայց իրականում դրա միջով տարեկան անցնում է ընդամենը 112-118 հազար տոննա բեռ: Աննշան փաստ: Բայց եթե դեպի Թուրքիա գործող երկաթգիծը արդյունք չի տալիս, ինչո՞ւ եք Բաքվի և Անկարայի հետ միասին Երևանին ստիպում երթուղի անցկացնել հայկական Սյունիքի միջով: Այստեղ անգամ տնտեսության հոտ չի գալիս:

Չինաստանը դիտավորյալ չի ուղղորդում իր բեռների հոսքերը Կասպից-Սև ծով երթուղով, որպեսզի չվնասի իր ռազմավարական դաշնակից Իրանին: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը պետք է վնասի իր լավ հարևան Իրանին բրիտանական, թուրքական, իսրայելական և Բաքվի եսասիրական շահերի անվան տակ: Թեհրանը վստահ է, որ Սյունիքի միջանցքը ստեղծվում է բացառապես Իրանի հյուսիսում ռազմական գործողությունների համար: Ի դեպ, այդ կարծիքը անհմն չէ: Սակայն ոչ թե ենթադրություն, այլ փաստ է, որ եթե Բաքուն և Անկարան ռազմական գործողություն սկսեն Սյունիքում, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան: Պարսիկները ոչ ոքի ոչինչ չեն հարցնի: Պարզապես հավատացեք դրան: Ամեն դեպքում, դա ավելի անվտանգ կլինի «եղբայրական» (Ռուսաստանի նկատմամբ) Ադրբեջանի ու «ռազմավարական գործընկեր» Թուրքիայի համար...։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular