ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշուստինը կարծում է` Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը ձեռնտու է ողջ Հարավային Կովկասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար` ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նման կարծիք է հայտնել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունները հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համալիր զարգացման համար։ Ես համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը ընդհանուր առմամբ համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», - ասել է նա:

Միշուստինը նշել է, որ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն ընդհանուր առմամբ ակտիվորեն զարգանում է, նախապատրաստվում են ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բազմամյա գործընկերային հարաբերությունները և ձգտում է դրանք լրացնել նոր բովանդակությամբ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular