ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նշանակություն չունի` քանի ռազմագերի է մնացել. մարդկային կյանքը սուրբ է». Եվրախորհրդարանի պատգամավորը ԵԽ նիստին անդրադարձել է ռազմագերիների հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստևիչիուսը ԵԽ նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և ռազմագերիների հարցին:

«Հարավային կովկասում պատերազմն ու հակամարտությունները խոչընդոտում են  երկխոսությանը, համագործակցությանն ու խաղաղությանը: Վերջին պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգություն է,  որը երկու ազգերի համար ծանր տառապանքների է հանգեցրել: Ամեն հնարավոր բան պետք է անել հակամարտությունից խաղաղ համակեցության անցնելու համար: Ռազմագերիների, պատանդների ազատ արձակումն առաջ գնալու ճանապարհ է: Նշանակություն չունի, թե քանի ռազմագերի է մնացել, մարդկային կյանքը սուրբ է: Ռազմագերիների առողջության պահպանման միջազգային պարտավորությունները պետք է իրականացվեն»,-ասել է եվրախորհրդականը:

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը հակամարտության պասիվ դիտորդ էր և չի օգտագործել իր ազդեցությունն այն կանխելու համար: Ըստ պատգամավորի` Եվրամիությունը պետք է նախաձեռնող լինի և ակտիվ մասնակցություն ունենա խաղաղության գործընթացին և օգնի իր արևելյան գործընկերներ Հայաստանին և Ադրբեջանին` բավարարելու իրենց ժողովուրդների պահանջները, որոնք ներառում են վստահության հաստատումը, համագործակցությունը  և վերջնական խաղաղությունը»,-ասել է եվրախորհրդականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular