ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կառավարման ճգնաժամը պատերազմ սկսելու պատճառներից էր. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես թե այնպես Հայաստանում ընտրություններին մոտ 40 տոկոսը չի մասնակցում, դա արտառոց թիվ չի: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք շահագրգռված ենք, որ մարդիկ ավելի ակտիվ լինեն,մասնակցեն ընտրություններին: Դա մեր քարոզչությունն է, որ տանում ենք: Մոտիվացիան ակտիվ աշխատանքն է»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարման խնդրին, Քոչարյանն ասաց, որ այստեղ կա լրջագույն խնդիր. «Ես դա գնութագրում եմ որպես կառավարման ճգնաժամ: Եթե նույնիսկ խաղաղ պայմաններում կա այդպիսի պրոբլեմ, ճգնաժամային պայմաններում դա ուղղակի տիեզերական մասշտաբի խնդիր է դառնում: Ի դեպ, սա պատերազմ սկսելու պատճառներից մեկն էր, որովհետեւ մեր հակառակորդը ուղղակի հասկացել է, որ գործ ունի մի իշխանության հետ, որն ի վիճակի չ արդյունավետ ճգնաժամային կառավարում իրականացնել: Իրենց ֆունկցիան, որ փայլուն կատարել են, սեփական ժողովրդի դեզինֆորմացիան է 44 օր:

Ինչ օրենք ուզում ես գրի, եթե իշխանական համակարգում տիրում է ագրեսիվ տգիտությունը, փորձելու են շրջանցել: Ճիշտը օրենսդրորերն սահմանփակելն է, որ ամեն մարդ չգա եւ իր տգիտության մակարդակին համահունչ քայլեր ձեռնարկի: Մենքտեսնում ենք, թե ինչ է նշանակում 88 ձայն խորհրդարանում եւ բեսպրեդել կյանքում»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, խնդրի լավագույն ձեւը սեստեմի մարդ ընտրելն է, որովհետեւ եթե երկրի առաջին դեմքը տգետ, սուտասան մարդ է, ինչ էլ անես, օրենքը շրջանցելու են. «Մարդիկ պետք է հասկանան, թե նման ընտրությունն ինչ հետեւանքների է բերում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular