ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,֊ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Չնայած Լեռնային Ղարաբաղում ավերածությունների ահռելի մասշտաբներին՝ Ադրբեջանը պատրաստ է դիմագրավել խնդիրներին, պլանավորել ապագան՝ որպես Հարավային Կովկասին ինտեգրված մաս։ Հուսով ենք, որ կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին», - ասել է Ալիևը:

«Ադրբեջանը դրա համար արդեն հատկացրել է տեխնիկակա և ֆինանսական ռեսուրսներ: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, դա նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար», - շեշտել է նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանը բաց է համագործակցության և ընդհանուր ապագա պլանավորելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular