ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈւ վերահսկողության ներքո. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, թե ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանի զորքերը դուրս չգան Հայաստանից. «Այդ մարդիկ Ադրբեջանի քարոզչական ազդեցության, քարոզչական պայքարի գործակալներ են, ես կասկած չունեմ: Իրենք չեն ուզում, որ զորքը դուրս գա, իրենք ընդհակառակը՝ ասել են, որ՝ այ սենց պատերազմ է լինելու, մի շաբաթ ամեն օր սպասում են, որ այդ պատերազմը կայանա, և չեն կարողանում տանել այն իրավիճակը, որ իրավիճակը ինչ-որ ձևով, թեկուզ՝ դժվարությամբ կառավարվում է: Մի ժամանակ մեզ մեղադրում էին, որ մենք պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում են, որ պատերազմ թույլ չենք տվել:

Այս բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձևավորվող թեզեր կան, որ ես նախ ընդդիմության ներկայացուցիչներից եմ լսում, հետո մի երկու ժամ անց ասում են՝ գիտեք՝ ինչ, Ադրբեջանը այսպիսի դիրքորոշում ունի, բայց դրա մասին առաջինը, օրինակ, հայտարարել են մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կրծքով պաշտպանում են Սյունիքի մարզը, իբր»:

Ըստ նրա՝ քննարկվող փաստաթղթում դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է դրված. «Դելիմիտացիան այն է, որ կողմերը համաձայնում են, թե սահմանի նշումը ինչ քարտեզների հիման վրա պետք է անեն, և այդ համաձայնությունները գծում են քարտեզի վրա: Դեմարկացիան այն է, երբ այդ քարտեզով գնում են՝ GPS-ով տեսնում են՝ այս կոորդինատը այն կոորդինատն է, որը քարտեզի վրա գրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան մի օրվա, երկու օրվա գործ չէ»:

Անդրադառնալով տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցություններին՝ նա հետևյալն ասաց. «Սիրելի հայրենակիցներ, արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կիլոմետր Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի այդ սահմանամերձ գյուղերը չունեն վարելահող: Այդ գյուղերի բնակիչները ապրում են և հող չունեն, որ մշակեն, որովհետև իրենց հողերը, որոնք իրենց սեփականությունն են, գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո: Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Ես ձեզ ավելին ասեմ՝ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք: Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում: Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակը արձանագրում ենք՝ որպես պետական սահման, չգիտեմ: Իսկ ինչի՞ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց: Ինչի՞ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular