ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը. «Հայաստան» դաշինք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
 
«Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է:
Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:
 
Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:
 
Բացի այդ, միջազգային իրավունքով արգելված որևէ գործողությունով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերված ցանկացած համաձայնությունն առ ոչինչ է:
 
Ելնելով վերը նշվածից՝
 
1. Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։
2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները:
 
3. Կառավարության պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular