ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք Երևանում. դանակի մի քանի հարվածներից ստացած վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ....

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանը։ Նա, որ հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հարվածների հետքերով, բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լունապարկում։

Այս պահին հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ դեպքը Լունապարկում տեղի չի ունեցել, պարզապես վիրավոր Հ. Վանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, իրական հանգամանքներն ու դեպքի վայրը թաքցնում է։

Փաստի առթիվ ավագ քննիչ Վ. Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին վիրավորը գտնվում է վիրահատարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular