ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ թասիբ կա՞ առահասարակ. 44 օր կռիվ անցած 18-20 տարեկան երեխեքի մասին է խոսքը. Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս եք ձեզ զգում երեկվա տեսանյութից հետո: ձեր արժանապատվությունը շարժվե՞ց, թասիբին կպա՞վ, թե՞ չէ: Նման հարադրում արեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԱԺ հատուկ նիստին:

«Ինձ հետաքրքիր է որևէ կերպ հասկացաք ի՞նչ է տեղի ունեցել, թե՞ չէ: Որևէ մեկդ հիմա որ ստեղ նստած եք, ես գիտեմ շատ-շատերդ ինչ եք զգում, բայց շատերիդ համար դա ոչ մի բան էր: Եվ ես վստահ եմ, որ ձեր ստեղի հնչեցրած ելույթներից, որ ոչ մի արժեք չուներ, որ ձեր զինվորին ստորացրեցին և զինվորը հավաքական կերպարն է հայ մարդու և դա ամբողջ ազգի հանդեպ վերաբրմունք էր և ձեր թողտվության հետևանքով էր: ԱԽ քարտուղարն ասում է ՝ չէինք հասցրել սահմանը կահավորել, 7 ամիսը քի՞չ էր: Իսկ ինչո՞ւ չէիք հասցրել նվազագույն չափի կահավորել: ԳՇ-ն և ՊՆ-ն տեղյակ չէր այդ միջադեպից և քաղաքաղցիներից է տեղեկացել, որ իր զինվորների հանդեպ նման ձևով են վարվել և ստորացրել են: Լավ թասիբ կա՞ առահասարակ: Ինչո՞ւ են պաշտպանության նախարարը, ԳՇ պետն իրենց պաշտոնին, ինչո՞ւ է Անվտանգության խորհրդի քարտուղարը իր պաշտոնին և ինչո՞ւ են ստեղից հնչեցվում էսպիսի բառեր: 44 օր կռիվ անցած 18-20 տարեկան էրեխեքի մասին է խոսքը: Կա՞ Ձեր մեջ հոգատարության ցանկություն, թե՞ ոչ»,- ասաց Հովսեփյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular