ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի  դելիմիտացիա չի լինելու,  մինչև Արցախի կարգավիճակի հարցը չհստակեցվի, ոչ մի  դելիմիտացիա չի լինելու, մինչև վերջին ռազմագերին չվերադառնա Հայաստան, ոչ մի  դելիմիտացիա չի լինելու,  մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք չկարողացանք վիժեցնել  այն մայրամուտը, որը չոքել է Հայաստանի դռանը, այսօր  մենք արդեն գիտենք, որ այս վիժվածքը պատրաստվում է ստորագրել նոր հակահայկական փաստաթուղթ, որի գոյության մասին մենք իմացանք Կառավարության պատերից դուրս, մենք իմացանք ոչ Նիկոլ Փաշինյանից: Այս փաստաթուղթը, հավաստիացնում եմ, ունի գաղտնի մաս, որն իրոք վերաբերվում է ՀՀ մարզերին: Մենք այստեղ ենք, որ տեղի չունենա հերթական ծածկադմփոցը»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ պետք է դադարեցվեն ցանկացած փաստաթղթերի շուրջ բանակությունները, ԱԳ նախարարը հրաժարական պետք է չտա, մինչև չընդունի իրենց: «Հերիք է՝ գնաք բանակցեք, վիժվածքի գրպանը մտնեք, հակահայկական լուծումներ անեք, հետո վերջն պահին ծլկեք, իբր դուք մաքուր էիք, հայրենասեր էիք: Ոչ, դուք հրաժարական չեք տալու, պարո՛ն նախարարի ժ/պ»,-ասաց նա և հավելեց, որ ԱԳ նախարարը պետք է բանակցի ընդդիմության հետ:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է հայտարարության լուսանկար, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։ Փաստաթղթի ստորագրումը Կառավարության նիստի ժամանակ հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular