ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի՝ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չգիտեմ, թե ում վրա է վարչապետը մուննաթ գալիս, ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավոր, որ կառավարությունը ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բայց գաղտնի չի մնացել: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ում վրա եք մուննաթ գալիս, դուք մի թուղթ չեք կարողանում գաղտնի բանակցել, սահմանները ոնց եք պահելու:

Հաջորդը, ո՞վ է ասել, որ այս հարցը մինչեւ ընտրությունները պետք էր քննարկել: Այո, զորքը մտել էր Հայաստանի տարածք, ասվել էր չենք հանդուրժելու, բանակցություններով դուրս ենք հանելու, բայց դա չէր ենթադրում նոր պարտավորություններ:

Այս նոր փաստաթղթում հղում կա նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Հիմա հարց եմ ուզում տալ՝ բա ռազմագերիների հարցն ի՞նչ եղավ: Ռամզագերիներին չեն վերադարձնում, դուք ինչի՞ եք նոր բաներ քննարկում իրենց հետ: Նոյեմբերի փաստաթուղթը չիմպլեմենտացրած, նորը ո՞նց եք ստորագրում:

Վարչապետն ասում է՝ սուտ է, չկա անկլավների հարց, հետո այստեղ ամբիոնից հայտարարում է, որ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Բա եթե սուտ են ասում, թե տարածքների հարց է քննարկվում, ինչի՞ եք ամբիոնից գալիս տենց բան ասում: Ուրեմն ճիշտ են ասում: Գուցե այդ թղթի մեջ չկա, մեկ ուրիշ թղթի մեջ կա, կամ բանավոր է լինելու: Տեսե՞լ եք Ադրբեջանի ղեկավարն ասի, որ Խորհրդային Հայաստանի տարածք կա մեր վերահսկողության տակ»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular