ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանների հստակեցումը որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինելու. Արմեն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր ընդդիմության, նաև Ադրբեջանի նպատակն է երբեմն ներկայացնել, որ մեր անվտանգությունն իսկապես խարխլված է և փորձել դա ընդհանուր ներկայացնել հասարակությանը. իրականությունն այդպիսին չէ: Իհարկե, պատերազմից հետո ծանր արդյունքներ ենք ունեցել, բայց վերջին վեց ամիսներին լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:

«Որևէ մեկը մեզ չի ստիպում այն ստորագրել, այն առաջարկություն է, որը դեռ պետք է մենք քննարկենք»,-ասաց Արմեն Գրիգորյանը` նշելով, որ ամբողջ գործընթացն այն է, որ Ադրբեջանն իր Զինված ուժերը հանի Հայաստանի տարածքից:

Գրիգորյանը շեշտեց, որ փաստաթուղթը աշխատանքային խմբեր ստեղծելու մասին է: «Տարածքների հստակեցումը բխում է մեր շահերից, որովհետև սահմանների հստակեցումը թույլ չի տա, որպեսզի այսպիսի դեպքեր կատարվեն, որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինի, բայց այս գործընթացը երկար ժամանակ է տևելու, 100 կմ-անոց սահման կա և բոլոր տեղերում պետք է քննարկումներ լինեն»,- ասաց Գրիգորյանը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular