ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ ». Ովքեր են տեղյակ եղել սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններին արտգործնախարարությունը՝ ի դեմս նախարար Արա Այվազյանի, չի մասնակցել։ Նախօրեին մեր լրագրողին հայտնել է ԱԳ նախարարության լրատվականը՝ հավելելով, որ այդ գործընթացին ուժայիններն են մասնակցել։ Իսկ ինչո՞ւ ուժայինները։ «Խոսքը ուժային դիրքերի մասին է»։

Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել, առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։ Գաղտնի է պահել նաեւ թիմից, բացառությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։

Հիշեցնենք, որ այդ փաստաթղթով, ըստ լուրերի, Տավուշի 5-6 գյուղ եւ Տիգրանաշեն՝ Քյարքի գյուղն է պատրաստվում տալ Ադրբեջանին, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն բարձունքներ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular