ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, պատերազմ կսկսվի, հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու միջոցով իր սև գործն անելու միտում ունի և ուղի է բացում տարածքային այլ կորուստների համար․ Տ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ 

«Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։

Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։

Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։

Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։

Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։

Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների
ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գործառույթն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular