ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ

Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում  55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում ուժերը կչափի բուլղար Դենիս Դեմիրովի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի հակառակորդը կլինի Ռախման Տավմուրզաևը Ռուսաստանից: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը  1/8 եզրափակչում կփորձի հաղթել չեխ Յակուբ Բիելեշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի մրցակիցը  սերբ Մարիո Վուկովիչն է, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանինը ՝ թուրք Ֆաթիհ Բոզկուրտը:

Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման  Անդրեասյանը (70 կգ) և  Արման Ավագյանը (79 կգ) ՝ երրորդ մրցանակակիրներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular