ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հարավ-արևմուտքում անօդաչու սարքերը հարձակվել են երկու ռազմաբազայի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արևելքում ռադիոկառավարվող անօդաչուները հարձակվել են երկու ռազմական օբյեկտի վրա, տուժածներ և վնասներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բաթմանի մեր ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված են անօդաչու թռչող սարքեր և 23-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը Շիրնակում, հարձակման փորձ է կատարվել ռադիոկառավարվող ավիամոդելների միջոցով», - հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը:

Սա վերջին երեք օրվա ընթացքում թուրքական ռազմական օբյեկտների վրա երկրորդ նման հարձակումն է։ Մայիսի 19–ին Թուրքայի ՆԳՆ ղեկավար Սուլեյմանը Սոյլուն հայտնել է երկու անօդաչու թռչող սարքերի չեզոքացման մասին, որոնք Թուրքիայի ավիաբազայի վրա են հարձակվել Դիարբեքիրում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular