ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասել է Փաշինյանը:

Նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular