ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ խոսել է ռազմագերիների խնդրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի հետ։

Լեհաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի և Մարդկային հարթության տարեկան հանդիպման անցկացման շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular