ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջել, որ հրապարակի այդ փաստաթուղթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր եռակողմ փաստաթուղթ է ստորագրելու։ Երեկ էլ վարչապետի պաշտոնակատարը  չհերքեց այդ փաստը և հայտարարեց, որ պատրաստվում է  ևս մեկ եռակողմ փաստաթուղթ ստորագրել, սակայն նշեց, որ կոռեկտությունից ելնելով՝ չի կարող հրապարակել այն:

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք վարչապետի պաշտոնակատարը իրավունք ունի գաղտնի պահել փաստաթղթի բովանդակությունը`  Նորայր Նորիկյանը պատասխանել է․ « Ես արդեն մեկ անգամ էլ եմ ասել, որ այս խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, բայց որքան հասկանում եմ այդ հայտարարություններից, չի կարող միակողմանի հայտարարություն ստորագրվել։ Ասեմ  ավելին՝ սահմանների ճշգրտման և սահմանազատման համար, նախևառաջ անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը համատեղ կաշխատի և որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան փաստաթղթեր՝ քարտեզներով, սահմանային կոորդինատներով, հստակ նկարագրական հիմնավորումներով, որից հետո միայն այդ փաստաթղթերը պետք է ստորագրվեն և օրինական ուժ ստանան:  Չգիտեմ, թե վարչապետ Փաշինյանն ինչ նկատի ունի, բայց եթե դրանք սահմանազատման գործընթացներ են, այսքան շուտ այդպիսի աշխատանք իրականացնելը և ստորագրելը ես համարում եմ անհնար: Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջել, որ հրապարակի այդ փաստաթուղթը, որովհետև այն հայտարարությունները, որոնց մասին խոսվում է, վերաբերում են մեր հայրենիքի, պետության տարածքային ամբողջականությանը, սահմանների ճշգրտմանը և ուղղակիորեն շոշափում են յուրաքանչյուրիս շահերը, հետևաբար սա այն գործընթացն է, որ չի կարելի գաղտնի անել:  Սա պայմանավորված չէ Հայաստանի ներքաղաքական դաշտով, որևէ մեկի նկատմամբ ունեցած համակրանքով ու հակակրանքով, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիր է և գործող իշխանությունը պարտավոր է ներկայացնել մանրամասն հիմնավորումներ, թե այդ ի՛նչ 100 տոկոսանոց հայանպաստ փաստաթուղթ է, որը գաղտնի է պահվում հայ ժողովրդից»։ 

Անդրադառնալով այն հարցին, որ եթե ԱԺ-ի կողմից այդ փաստաթուղթը ուժի մեջ չմտնի, այդ դեպքում  որքանով է վավեր  փաստաբանը պատասխանել է․ «Նման փաստաթղթերը պարտադիր ենթակա են վավերացման, իսկ եթե չվավերացվեն, բնականաբար, չեն կարող ուժի մեջ մտնել»։

Սոնա  Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular