ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաշտոնական Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին «հրաժարվել ռևանշիզմից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից»:

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային ակտորները նույնպես ձեռնպահ կմնան ցանկացած գործողությունից, որը կարող է խարխլել տարածաշրջանում խաղաղության և հաշտության հաստատման փխրուն գործընթացը», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ:

Բայրամովը հայտնել է Բաքվի ամուր հավատն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հարցում, շեշտել ադրբեջանական կողմի պատրաստակամությունը` միջազգային հանրության հետ այս ուղղությամբ աշխատելու համար:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Հայաստանին մեղադրել է Արցախի վերաբերյալ հայտարարության կետերը խախտելու, ինչպես նաև «ականապատ դաշտերի քարտեզները չհանձնելու մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular