ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:
Իսրայելի վարչապտը, սակայն, նշել է, որ պետք չէ ակնկալել, թե հարաբերությունները կվերադառնան 10 տարի առաջվա մակարդակին, սակայն դրանց կարգավորումը դրականորեն կնպաստի երկու կողմերի շահերին:
Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա Haaretz-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում միակ խոչընդոտն այն է, որ իսրայելական կողմը պահանջում է թուրքական կողմից փակել Ստամբուլում «Համաս»-ի ներկայացուցչությունը: Այս հարցի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular