«Արծիվները» մասնակցելու են. ովքե՞ր են պոտենցիալ ընտրողները․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Երկրում իրավիճակը բավականին քաոտիկ է՝ սահմանային լարվածություն, ծանր զարգացումներ Սյունիքի շուրջ, սպասվող ծանր փաստաթուղթ և այլն, սակայն քաղաքական ուժերը զուգահեռաբար զբաղված են նախընտրական, կազմակերպչական թոհուբոհով: «Նիկոլյան» շրջանի Հայաստանում առաջին քաղաքական ուժը, որը հանդգնեց Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք հրավիրել՝ «Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով, «Հայոց Արծիվներն» էին՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Փորձեցինք հետաքրքրվել անձամբ նրանից՝ մասնակցելո՞ւ է արդյոք ընտրություններին, և եթե այո, ապա ինչ ձևաչափով:
«Արծիվների» գրասենյակից նրբորեն մերժեցին մեզ՝ ասելով, թե կուսակցության ղեկավարն այս օրերին հարցազրույցներ չի տալիս: Վստահեցրին՝ վերջում կխոսի... Զրուցեցինք կուսակցության փոխնախագահի՝ Արայիկ Պարոնյանի հետ: «Անկախության շրջանի բոլոր պատերազմների բովով անցած «Հայոց Արծիվներն» այս պահին ամբողջ ուշադրությունը սևեռել են սահմանում ընթացող իրադարձություններին, մեր ջոկատը կազմ - պատրաստ է՝ կրկին անառիկ դարձնելու մեր սահմանները»,- նշեց նա:
Մասնակցելու՞ եք ընտրություններին: «Անշուշտ»:Ձևաչափի մասին Ա. Պարոնյանը առայժմ չցանկացավ խոսել. «Կուսակցության գրասենյակում հարյուրավոր քննարկումներ են լինում, մեր կուսակցության առաջնորդը ուշադիր լսում է բոլորին: Օրեր անց Խաչիկ Ասրյանը անպայման կհայտնի իր դիրքորոշումը»: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր հանրային շերտն եք համարում ձեր պոտենցիալ ընտրողը: «Այն շերտը, որը ուզում է ունենալ առաջնորդ, ով իր ամբողջ կյանքում ընդհանրապես և պետական ծառայության մեջ մասնավորապես երբեք կոռուպցիայի մեջ չի թաթախվել, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում զենքը ձեռքին անառիկ է պահել Հայրենիքի սահմանները»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում