ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել»․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․ «Վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրությունը ինչ համատեքստում, տրամաբանության և գործընթացների շրջանակներում էլ դիտարկենք՝ հիմքում սահմանի անպաշտպան լինելն ու ժամանակին անհրաժեշտ միջոցառումների իրականացման բացակայությունն է։

Անկախ այն հանգամանքից, որ սա պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի, դրա արդյունքների հետ, պետք է միաժամանակ պետք է արձանագրենք, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր։

Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular