ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ եթե Փաշինյանը վերընտրվի չի մնա իշխանություն 5 տարի. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

glas.ru-ն գրում է, որ քաղաքական հայտնի փորձագետ, «Շրջադարձ զարգացման համար» հասարակական կազմակերպության ղեկավար Էդվարդ Անտինյանը ներկայացրել է իր կանխատեսումը՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտավարության վերաբերյալ:

Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցում Անտինյանը նշել է, որ կառավարության ներկայիս ղեկավարի քարոզարշավը կառուցվելու է բավականին հազվագյուտ հռետորաբանության վրա. Փաշինյանը ոչ այնքան կենտրոնանալու է Նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի արդյունքների վրա, այլ փորձելու է արդարացնել իր իսկ անգործությունը ...։

Վերլուծաբանը բացատրել է, որ Հայաստանի վարչապետի հակառակորդները պնդում են, որ նա «պարտված առաջնորդ» է, և այդ պատճառով ի վիճակի չէ ներկայացնել ազգի շահերը:

«Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կփորձի նրանց հակադրվել այն թեզով, որ նա պարտվել է արտաքին ուժերին՝ Ադրբեջանին և Թուրքիային, բայց այնուամենայնիվ Հայաստանում ներկայումս նա «բոլորից ուժեղն է», - շարունակել է Անտինյանը:

Սակայն ինչ էլ լինի, ամփոփել է քաղաքագետը, նույնիսկ եթե հունիսին Փաշինյանը պահպանի իր աթոռը, դժվար թե նա կարողանա մնալ իշխանության ղեկին 5 տարվա ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular