ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի նախազգուշացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի մոտենում է հունիսի 20-ը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, ընդդիմությունն ահազանգում է կողմնակիցների նկատմամբ իշխանական ապօրինությունների մասին։ Այսօր էլ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, թե իրեն տեղեկություններ են հասնում, որ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։

«Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»,- նշել է Քոչարյանը։

Իսկ պետական համակարգը հրաշալի գիտի, որ ի տարբերություն գործող իշխանության, Ռոբերտ Քոչարյանը գիտի իր խոսքի արժեքը։ Երկրորդ նախագահի այս հայտարարությունը հստակ նախազգուշացում է պետական պաշտոնյաներին՝ զերծ մնալ ապօրինություններից։ Իշխանական քարոզչամեքենայի տոտալ հակաքարոզչության պայմաններում էլ ակնհայտ է՝ Քոչարյանի վարկանիշն աճում է, և, անգամ ընդդիմադիր ամբողջ ներկապնակի չմիավորվելու պարագայում էլ, «Հայաստան» դաշինքն ունի բոլոր շանսերը՝ հեռացնելու աթոռներին սոսնձված փաշինյանականներին։ Այս առումով, պետական համակարգի կարևորագույն խնդիրը ապօրինություններ չանելն է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատասխան պիտի տան Հայաստանի Հանրապետությունը ծանր վիճակի հասցնելու, Արցախի մեծ մասը Ադրբեջանին նվիրելու համար, մանր ու միջին օղակի պաշտոնյաները պատասխանատվության են կանչվելու միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումների համար։ Հարկ է նշել, որ նրանք դեռ ունեն հնարավորություն՝ «Իմ քայլի» հետ չգահավիժելու, այլ օրենքով աշխատելու, Հայաստանին իրենց նվիրվածությունն ապահովելու համար։

Արամ Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular