ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«12 հոգու դեմը կտրել՝ լարել ենք, ես իմ խնդիրը լուծում եմ. մեր ժողովրդին կոչ եմ անում՝ չհուսահատվեն». Ներսես Շադունց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է, թշնամին փորձել է կրկին առաջ գալ, սակայն նրա խոսքով՝ լավ ծեծ ուտելուց հետո հետ են գնացել։

«Իրավիճակը վերահսկելի է։ Մեկ անգամ էլ եմ ասել, նորից եմ ասում՝ դրանց նման վախկոտ ազգ, ժողովուրդ չկա։ Ես մեր ժողովրդին եմ կոչ անում, թող չվախենան, չհուսահատվեն, դրանց նման վախկոտ ազգ ոչ մի տեղ չկա, պետք չէ, որ մեր ազգը  հուսահատվի, ասի՝ վայ, եկել են։  2-3 հոգով մի 10 հոգու կարելի է քշել-տանել»,- նշեց Ներսես Շադունցը։

Հարցին՝ եթե այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չի դիմում կտրուկ քայլերի և թշնամուն չի հանում հայկական տարածքից, Ներսես Շադունցը նախ ծիծաղեց, հետո հարցով պատասխանեց. «Այդ հարցն ի՞նձ եք տալիս։ Ես համայնքի ղեկավար եմ, չէ՞, իմ սահմանը մտել են, հովիվը զանգել, ինձ տեղյակ է պահել, հուղարկավորության է, անմիջապես մի քանի հոգով գնացել ենք այնտեղ։ 12 հոգու դեմը կտրել՝ լարել ենք, ես իմ խնդիրը լուծում եմ, թող ամեն մարդ իր խնդիրը լուծի, ես այդ գլոբալ հարցերի հետ կապ չունեմ, ամեն մարդ իր գործը պետք է անի»։

Ինչ վերաբերում է բանակցությունները վերսկսելու գործընթացի ժամկետներին, Ներսես Շադունցն ասաց, որ դրա հետ կապված որևէ բան չի կարող ասել։

«Մայիսի 20-ին մենք տեղային բանակցություններ մի քանի անգամ վարել ենք իրար հետ, որովհետև դա մեր մակարդակի խնդիր է։ Իսկ ընդհանուր  առմամբ սա գլոբալ մեծ հարց է, պատկան մարմիններն են դրանով զբաղվում»,- հավելեց Ն. Շադունցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ մայիսի 20-ին թշնամին երբ առաջ էր եկել, մի քանի ժամ հետո այդ հարցերն իրենք կարգավորել են։

«Իսկ Սև լճի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դրան չեմ տիրապետում, այդ հատվածով չեմ գնացել օգնության, ես մեր հատվածով եմ գնացել, մեր տղաների հետ, իհարկե»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular