ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի համեմատ ապրիլին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.7% գնաճ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.4%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.6%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.7%, կահույքի և կահավորանքի, մաքրող, լվացող միջոցների, ոսկերչական զարդերի՝ 0.8%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.9%, հագուստի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.0%, խոշոր կենցաղային սարքերի՝ 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի 2.4% գնաճ:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է բնակարանի նորոգման և սպասարկման համար նյութերի 0.2% գնանկում:

2021թ. ապրիլին մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.6% և 6.1%-ով։ 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 31.1% և 11.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 18.1% և 25.3% գնաճ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular