ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Каждый сам за себя». ես իմ հարցերը լուծել եմ․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը «Իմ քայլ»-ի պատգամավորներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հանդիպել են խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հաշվետվություն պահանջել վարչապետից։ Պատգամավորները ցայտնոտի մեջ են, չգիտեն՝ ինչ անեն: Բոլորի հետ հարաբերությունները փչացրել են ու հիմա գնալու տեղ չունեն: Նիկոլը ստիպեց, որ սմերտնիկի նման առաջ գնան, վերջում ստացվեց՝ «հանուն ոչնչի»: Նիկոլը իր հարցերը լուծեց, իսկ ՔՊ-ականներին թողեց կոտրած տաշտակի առաջ: Վարչապետի պաշտոնակատարը, չունենալով պատասխան, ճնշվել է պատգամավորների հարցերից և ելքեր առաջարկելու փոխարեն նրանց պատասխանել է․ «Kаждый сам за себя» ես իմ հարցերը լուծել եմ։ Եթե չեք ուզում մնալ իմ կողքին կարող եք հանգիստ հեռանալ։ Միևնույնն է ԱԺ-ն արդեն լուծարվել է, և ես որևէ խնդիր չունեմ»։

Այս ամենից հարց է առաջանում, թե ինչպես է վարչապետը լուծել իր խնդիրները. գաղտնի թուղթ ստորագրելո՞վ, երկրում քաոս ստեղծելո՞վ, թե՞ ինքը ստանձնել է վարչապետի պարտականությունները, միայն իր հարցերը լուծելու համար, իսկ երկրի և ժողովրդի հարցերը ո՞վ պետք է լուծի միգուցե Պուտինն ու Ալի՞ևը, երևի այդ մտայնությամբ է երկրի ղեկը կառավարել այս երեք տարիներին։ Տեսնենք՝ հաջորդիվ ի՞նչ անակնկալներ կմատուցի մեզ․ եթե իր հարցերը լուծել է, ուրեմն մեզ սպասվում են ցավագին և աղետալի անակնկալներ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular