ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովի ժամանակ ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Հարցին, թե ինչ մեսիջներ ունի այս հայտարարությունը թուրքագետը պատասխանել է․

«Ալիևի հայտարարության մեսիջը չի փոխվել՝ այն է, որ Հայաստանը պետք է լրիվ հանձնվի Ադրբեջանին և ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածք, միայն դրանից հետո Ադրբեջանը կարող է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Սա շարունակությունն է այն քաղաքականության, որն Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի նկատմամբ անցյալ տարվա պատերազմից հետո, այսինքն ամեն գնով նրանք շարունակելու են  ճնշումը Հայաստանի վրա` գնալով ուժեղացնելու են այդ ճնշումը և կորզելու են հնարավորինս շատ զիջումներ: Բազմիցս համոզմունք եմ հայտնել և հիմա էլ համոզված եմ, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը համաձայնեցված է Թուրքիայի հետ: Ըստ էության, Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, որը շարունակում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի նպատակն է, Ադրբեջանի միջոցով, հնարավորինս թուլացնել Հայաստանը և հասնել նրան, ինչպես դեռևս 1920 թվականին հրաման էր տվել Մուստաֆա Քեմալը, որ Հայաստանը վերացվի: Այնպես որ, Ալիևի հայտարարությունը Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական քայլն է»։ 

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը որևէ կերպ կապ ունի ստորագրվելիք նոր եռակողմ պայմանագրի հետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ դրանով  է պայմանավորված: Ալիևի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում, դա շարունակությունն է այն քաղաքականության, որը պատերազմից հետո Ադրբեջանը թուրքական կողմի հրահանգով որդեգրել է Հայաստանի նկատմամբ: Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու ու նոր զիջումներ կորզելու նպատակով էլ Հայաստանի տարածք են մուտք գործել հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Պետք է ավելացնել նաև այն, որ անընդհատ տեղի են ունենում զորավարժություններ Հայաստանի սահմանների երկայնքով, սա ևս ճնշում գործադրելու միջոց է, որն օգտագործում է Ադրբեջանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular