ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականատեսն ենք «սողացող օկուպացիայի», որը տեղի է ունենում մեր սահմաններին. ՀՀ նախկին վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ այսօր կայացավ «ՀՀ եւ Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ ոլորտների ղեկավարման փորձ ունեցող անձինք: Քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ շեշտեց, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար մեկ խնդիրն այլեւս անվտանգային համակարգի այն անշրջելի սպառնալիքներն են, որոնք հետեւանք էին գործող իշխանությունների անգործության:

«Թեպետ պատերազմական գործողությունների ակտիվ մասն ավարտվել է, բայց պետք է փաստենք, որ պատերազմը շարունակվում է, ու այսօր բոլորս ականատեսն ենք «սողացող օկուպացիայի», որը տեղի է ունենում մեր սահմաններին, ընդ որում՝ ռազմական կարեւորության բարձունքներ, դիրքեր գրավելու ճանապարհով: Դրանք այն դիրքերն են, որոնք հակառակորդը, օգտվելով օրվա իշխանությունների առայժմ պայմանական ասենք՝ անգործությունից, եթե ոչ ավելին, փորձում են իրենց ձեռքը վերցնել այնպիսի ռազմավարական կարեւորության դիրքեր, որոնք հետագայում, ըստ էության, անվտանգության սպառնալիք են եւ մեր անկախ, դինամիկ զարգանալու հնարավորություններն էապես սահմանափակելու են: Իմ պատկերացմամբ՝ եթե անհրաժեշտ եւ համարժեք հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են դառնալ անշրջելի՝ առաջիկա շոշափելի ժամանակահատվածում», - զգուշացրեց նախկին վարչապետը:

Խ. Հարությունյանի գնահատմամբ՝ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Արցախ- Հայաստան կապին, որն այսօր առերեւույթ չկա. «Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց սա ընդամենը լոկ դատարկ խոսքեր են հնչում: Մինչդեռ դրան պետք է տալ միս եւ արյուն, ինչի համար անհրաժեշտ են տնտեսական, քաղաքական եւ ամենաէականը՝ ռազմական ենթակառուցվածքների առումով որակապես նոր գնահատականներ: Իհարկե, փորձագիտական շրջանակները միշտ էլ փաստում էին, որ թեպետ արցախյան հակամարտություն լոկալ է, տարածաշրջանային բնույթի, բայց ի տարբերություն հետխորհրդային ժամանակահատվածի բոլոր հակամարտությունների՝ այն իր մեջ պարունակում էր աշխարհաքաղաքական մեծ պոտենցիալ, ինչը փաստեցին տեղի ունեցող զարգացումները: Այսօր մեր տարածաշրջանը հայտնվել է նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետեւաբար նոր սպառնալիքներ կան Հայաստանի համար: Եվ այս պայմաններում պետք է վերաիմաստավորենք Հայաստան-Արցախ կապն ու դինամիկ եւ անվտանգ զարգանալու համար երաշխիքներ ստեղծելու խնդրին անդրադառնանք»:

ՀՀ նախկին վարչապետը փաստեց, որ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել, իսկ լուծումները պարզ չեն եւ սեղանին դրված չեն. «Ռազմական, դիվանագիտական եւ տնտեսական բավականին բարդ լուծումների անհրաժեշտություն կա: Եվ ամենահիմնական միտքը, որ առաջիկա քաղաքական, դիվանագիտական եւ հատկապես նաեւ փորձագիտական քննարկումներում պետք է ուղեկցվի այն է, որ որեւէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման պայմանագրային, այսինքն՝ մեծ խաղաղության պայմանագրի իրավական կարկասը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular