ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Gallup. պարզվել է որ Հայաստանի ամենահայտնի քաղաքական գործիչը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

akcent.site-ն գրում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում անցկացված առաջին խոշոր հարցման արդյունքները հայտնի են դարձել հանրությանը: Հարցումն անց է կացվել  MPG գործակալության կողմից, որը ներկայացնում է Gallup International- ի շահերը Հայաստանում: «akcent.site» վերլուծական կենտրոնը ծանոթացել է հարցման արդյունքներին և առանձնացրել ամենահետաքրքիր արդյունքները:

Հարցվածների 56%-ը կարծում է, որ այժմ Հայաստանում անվտանգ չէ ապրել: Հարցվածների 31% -ը կարծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:

Հայաստանի բնակիչների 38%-ը կարծում է, որ Սյունիքում Ադրբեջանի հետ ներկայիս դիմակայությունում աջակցություն կարելի է ակընկալել միայն Ռուսաստանից: Միևնույն ժամանակ 31%-ը աջակցություն է ակնկալում Ֆրանսիայից, իսկ 24%-ը հույսը դրել է Միացյալ Նահանգների վրա:

Ընտրությունների մասնակիցների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը, որն օգտագործում են հարցվածների 42%-ը, իսկ 21%-ի համար նման աղբյուրը Facebook-ն է:

Երկրում ամենաճանաչված քաղաքական գործիչը ոչ թե Փաշինյանն է, այլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հարցվածները նրա աշխատանքը գնահատել են 3,9 միավոր 5 հնարավորից: Նիկոլ Փաշինյանի գործունեությունը գնահատվել է 2.5 միավոր, Պաշտպանության նախարարության աշխատանքը  2,4 միավոր, Անվտանգության խորհուրդի աշխատանքը ընդամենը 2,3 միավոր, իսկ նախագահ Արմեն Սարգսյանինը  2,1 միավոր:

Հարցվածների 74%-ը մտադիր է մասնակցել ընտրություններին: Իսկ հարցվածների 41%-ը կամ չի քվեարկի, կամ դեռ կոնկրետ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու:

Ներկայիս քաղաքական ուժերից խորհրդարան անցնելու ամենամեծ շանսերն ունեն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» (գրեթե 25% աջակցություն) և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը (14%):

Հարցումներն անց են կացվել ապրիլի վերջին: Այնպես որ, ներկայումս իրավիճակը, հավանաբար, փոխվել է: Կարելի է ենթադրել, որ Սյունիքի ռազմական ճգնաժամի ֆոնին Փաշինյանի ժողովրդականությունը նվազել է, մինչդեռ Քոչարյանի գլխավորած ազգայնականների ժողովրդականությունն աճել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular