ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ է, թե ինչքան երկար Ադրբեջանը կկարողանա պահել զավթված հողերը. Վադիմ Հարությունով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ «Անտիտոպոր» YouTube հեռուստաալիքի հաղորդավար, արևելագետ Վադիմ Հարությունովը HAYASA մշակութային և կրթական կենտրոնին տված հարցազրույցում ընդգծել էց, որ 44-օրյա պատերազմում ոչ թե Ադրբեջանը հաղթել է, այլ հայկական անհեռատես քաղաքականությունն է պարտվել:

Նա կարծում է, որ պատերազմում ո՛չ միանշանակ հաղթանակ կա, և ո՛չ էլ միանշանակ պարտություն: Գրեթե 30 տարի Ադրբեջանը պատրաստվել է այդ պատերազմին: Դրա համար նրան անհրաժեշտ էին ամենաժամանակակից զենքերը, թուրք գլուխները և «հայ բարեկամները», որոնք բոլորը հավաքվել էին ընդդեմ փոքրիկ Արցախի: Միևնույն ժամանակ, Հարությունովը նշել է, որ հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան ժամանակ կկարողանա պահել օկուպացված տարածքները: Արևելագետը հիշեցրել է, որ ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա, հայ ժողովուրդը պայքարել է իր համար, ի տարբերություն Ադրբեջանի և մեղադրանքների, որ օտար ուժեր են կռվել Հայաստանի կողմից: Ըստ Հարությունովի՝ ղարաբաղյան հակամարտությունը դեռ չի ավարտվել և էլ ավելի է բարդացել: Այնուամենայնիվ, եթե Ալիևը կարծում է, որ ներկայիս վիճակը իր համար արդյունք է, և գոհ է դրանով, այն է Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության գոտիների առկայությամբ, ապա դա նշանակում է, որ Ալիևը տեսնում է հակամարտության կարգավորման տեսլականը: HAYASA-ի զրուցակիցը նաև շեշտել է, որ Ղարաբաղը Քուռից արևմուտք ընկած տարածքն է, անկախ այն բանից, թե ինչ են ասում ժամանակակից քաղաքական գործիչները:

Հարությունովը մեկնաբանել է նաև Ադրբեջանում հակառուսական հայտարարությունները նշելով, որ երկար տարիներ ադրբեջանցիներին սովորեցրել են, որ հայերը ռուսների հետ միասին են կռվել ադրբեջանցիների դեմ, և Խոջալուի ողբերգության մեջ մեղավոր են հենց ռուսները, և հիմա նրանք համոզված են, որ հանգիստ կարող են խոսել ռուսների և Ռուսաստանի դեմ, քանի որ խնդիրներ առաջանալու դեպքում օգնության կգա մեծ եղբայրը՝ Թուրքիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular